Թրամփի փեսան Սենատում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները

Կոնգրեսի Վերին պալատը հետաքննություն է...
vanka-tramp-jared-qushner

Իվանկա Թրամփի ամուսին եւ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները Սենատում ընթացող լսումների ժամանակ հերքել է Ռուսաստանի հետ ունեցած կապերի եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում կատարած խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կոնգրեսի Վերին պալատը հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահի ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ:

Այժմ Իվանկա Թրամփի 36-ամյա ամուսինը զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը: Ընտրությունների ժամանակ նա պատասխանատու էր Հանրապետականների քարոզարշավի համացանցային ռազմավարության համար:

Տեղեկացնենք, որ ամերիկյան մամուլի էջերից չի իջնում Քուշների, Թրամփ-Կրտսերի եւ ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպման մասին քննարկումները, որը տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Նատալյա Վեսելնիցկայան հայտնի է որպես ՌԴ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ մի շարք դատական գործերում:

*

*