Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Թրամփի խոսքերը խիստ հակադարձ են ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշմանը, որն ափսոսանք էր հայտնել «չարդարացված քայլ»-ի համար:
putin-tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական աշխատակիցների թիվը կրճատելու համար:

«Այդպես մենք բավականին գումար կխնայենք»,- ասել է Թրամփը՝ Նյու Ջերսիի գոլֆ-ակումբում անդրադառնալով Պուտինի հայտարարությանը:

«Ես ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել, քանի որ այժմ մենք փորձում ենք կրճատել անձնակազմի ծախսերը»,- նշել է Թրամփը՝ մեկանաբանելով Մոսկվայի հետ դիվանագիտական սկանդալը:

Թրամփի խոսքերը խիստ հակադարձ են ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշմանը, որն ափսոսանք էր հայտնել «չարդարացված քայլ»-ի համար:

*

*