Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը

«Սա պետք է տեղի ունենար դեռ տասը տարի առաջ»
tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին փաստաթուղթը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին»: Փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի ներկայությամբ:

«Սա պետք է տեղի ունենար դեռ տասը տարի առաջ»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով` Իսրայելը վերահսկողություն է հաստատել Գոլանի բարձրունքների նկատմամբ դեռ 1967թ-ին, որպեսզի իր երկիրը պաշտպանի սպառնալիքներից: Թրամփն ասել է, որ հիմա Իսրայելը պետք է պաշտպանվի Իրանից և Սիրիայում գտնվող ահաբեկչական խմբավորումներից:

*

*