Թրամփն աշխատանքից ազատել է իր դեմ ցուցմունք տված 2 բարձրաստիճան պաշտոնյայի

Ազատել է պաշտոնանկության գործընթացի ժամանակ իր դեմ ցուցմունք տված․․․
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է պաշտոնանկության գործընթացի ժամանակ իր դեմ ցուցմունք տված 2 բարձրաստիճան պաշտոնյայի: Պաշտոնազրկվածներից մեկը Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլենդն է, իսկ մյուսը Ազգային անվտանգության խորհրդի սպա, ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջերին ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատը, որտեղ գերակշռում են դեմոկրատները, մեղավոր էր ճանաչել Թրամփին լիազորությունները չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար ու քվեարկել նրան պաշտոնանկ անելու օգտին: Սակայն օրերս Թրամփի կուսակից հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատն արդարացրեց նախագահին:

*

*