Տեխասում 124-ամյա եկեղեցի է ամբողջությամբ այրվել (լուսանկարներ, տեսանյութ)

Եկեղեցին նահանգի ամբողջությամբ փայտաշեն միակ եկեղեցին էր` կառուցված 1895թ.-ին եւ ուներ երկու զանգակատուն:

Հրդեհի հետեւանքով ԱՄՆ Տեխաս նահանգի գյուղական բնակավայրերից մեկում 124-ամյա կաթոլիկ եկեղեցին ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան: Ոստիկանությունը եւ այլ ծառայությունների աշխատակիցներ համատեղ հետաքննություն են անցկացնում՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները:

Եկեղեցին նահանգի ամբողջությամբ փայտաշեն միակ եկեղեցին էր` կառուցված 1895թ.-ին եւ ուներ երկու զանգակատուն: Հրդեհի հետեւանքով կրած վնասը, ըստ նախնական տվյալների, գնահատվում է 4 մլն դոլար:

Հայտնի է, որ եկեղեցու միաբանությունը դրա 125-ամյակի առթիվ հատուկ միջոցառում էր ծրագրում: Եկեղեցուց պահպանվել է միայն խորանի հատվածը:

*

*