Շոտլանդիան անկախության հանրաքվե է պահանջում

Շոտլանդիայի խորհրդարանը 64 կողմ, 54 դեմ ձայներով կողմ է քվեարկել անկախության նոր հանրաքվե անցկացնելուն
shotlandia,-hanraqve

Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիային մեկ այլ փորձություն է սպասվում՝ պետք է զսպի Թագավորության մեջ մտնող Շոտլանդիային:

Շոտլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել անկախության նոր հանրաքվե անցկացնելուն: Փաստաթուղթն ընդունվել է 64 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դրանում նշվում է, որ Շոտլանդիայի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի՝ որոշելու՝ արդյոք ուզում են անկախ պետություն դառնալ:

Քվեարկության արդյունքներն անմիջական ազդեցություն չեն ունենա: Հանրաքվե չի կարող անցկացվել առանց Մեծ Բրիտանիայի կառավարության համաձայնության: Շոտլանդիայի կառավարությունը պնդում է, որ Brexit-ից հետո իրավիճակը փոխվում է: Թեեւ 2016-ին կայացած հանրաքվեի ժամանակ Մեծ Բրիտանիայի բնակչությունն ընդհանուր առմամբ կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն, սակայն Շոտլանդիայում քվեարկողների մեծ մասը ընտրել էր կառույցում մնալու տարբերակը:

*

*