Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին

74-ամյա Ալին Ֆինիկսի հիվանդանոցում է անցկացրել կյանքի վերջին օրերը:
muhamed-ali (1)

Մահացել է լեգենդար, սիրված եւ ճանաչված բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ինչպես հայտնել է նրա ընտանիքի մամուլի խոսնակը, նա մահացել է ուրբաթ օրը:

74-ամյա Ալին Ֆինիկսի հիվանդանոցում է անցկացրել կյանքի վերջին օրերը: Հոսպիտալացվելուց առաջ և հետո լեգենդար ամերիկացու առողջությունը գնալով վատացել է: Ալին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ (նյարդային համակարգի զարգացող խանգարում):

Ալիի թվիթերյան էջում նկար է հրապարակվել, որում ուղղակի գրված է եղել. «Muhammad Ali. 1942-2016»:

*

*