Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից

Նա կրկնակի հրաժարվել է...
Dodon (1)

Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին ընդունել Է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների պահանջով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Որոշման պատճառն այն է, որ խորհրդարանի նախագահը՝ որպես նախագահի պաշտոնակատար, հնարավորություն ունենա ստորագրել առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ ընտանիքի նախարարի, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի նշանակման հրամանագիրը: Դոդոնը կրկնակի հրաժարվել է այդ պաշտոններում նշանակել վարչապետի առաջարկած թեկնածուներին:

Օրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնակի առաջադրման դեպքում նա պարտավոր է ստորագրել նշանակման հրամանագիրը: Եթե նախագահը կրկնակի առաջադրումից հետո էլ չստորագրի հրամանագիրը, ապա նրա համապատասխան լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին, որը նախագահի փոխարեն կարող է ստորագրել հրամանագրերը:

*

*