17:19 - 12.09.2017
1797 Դիտում
Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու հարցը կարգավորող օրենքի գործունեությունը: Այս մասին հայտնում է La Vanguardia թերթը:
ՍԴ-ն ընդունել է Իսպանիայի կառավարության հայտն ընդդեմ այդ օրենքի, ինչն էլ հանգեցրել է օրենքի գործողության կասեցմանը: Այդպիսով, գործն անգամ դատավարության չի հասել:
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ թույլ չեն տա թագավորության միասնականությունն ու ամբողջականությունը ոտնահարող հանրաքվե անցկացնել: