ԻՊ-ն ստանձնել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում հարձակման պատասխանատվությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է տեղի ունեցածը:
france

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցում այսօր տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:

Դեպքի վայր ժամանած նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ սա եւս մեկ նշան էր՝ Ֆրանսիան պատերազմի մեջ է «Իսլամական պետության» հետ: Օլանդն ընդգծել է, որ կպայքարեն խմբավորման դեմ՝ օգտագործելով բոլոր միջոցները:

Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայի շրջանում զինված 2 անձ ներխուժել էին եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, եւ պատանդ վերցրել 5 մարդու: Ոստիկանները սպանել են հարձակվողներին:

Պատանդառվածների թվում էր նաեւ եկեղեցու 84-ամյա քահանան, որին հարձակվողները սպանել են՝ կտրելով նրա կոկորդը: Կա նաեւ մեկ վիրավոր, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է տեղի ունեցածը:

Ի դեպ, «Իսլամական պետությունը» ստանձնել էր նաեւ օրեր առաջ ֆրանսիական Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Դրա հետեւանքով 84 մարդ էր զոհվել:

*

*