Բաղդադում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները. կան զոհեր

Նրանց կանգնեցնելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել
iraq,-cuycer

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները: Ցուցարարներն այսօր շարժվել են դեպի կառավարական շենքեր: Նրանց կանգնեցնելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Հաղորդվում է առնվազն 2 զոհի մասին: Կան վիրավորներ:

Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի դեմ, պահանջում նոր աշխատատեղեր բացել, բարելավել հանրային ծառայությունները: Հիշեցնենք, որ նույն պահանջներով այս ամսվա սկզբին տեղի ունեցած ցույցերի ժամանակ Իրաքում 150 մարդ էր սպանվել:

*

*