Ղազախստանում ուղեւորատար ինքնաթիռ է վթարվել. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ

Ինքնաթիռում եղել է 95 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։

Ղազախստանում ժամեր առաջ վթարի է ենթարկվել Bek Air ավիաընկերության՝ Ալմա-ԱթաՆուր-Սուլթան չվերթի ուղեւորատար ինքնաթիռը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ինքնաթիռում եղել է 95 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։

Նախնական տվյալներով՝ զոհվել է 14  մարդ։ Վնասվածք է ստացել 35-ը, այդ թվում՝ 6 երեխա։

Ինքնաթիռը թռիչքի մեկնարկին ընկել է եւ ջարդելով բետոնե պատնեշը՝ բախվել է երկհարկանի շինությանը։

Bek Air ավիաընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

 

inqnatir-vtar-xazaxstan4

inqnatir-vtar-xazaxstan2

 

 

*

*