16:59 - 08.02.2020
356 Դիտում
Չինաստանի հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգում 2-շաբաթյա պարտադիր կարանտին է հայտարարվել: Բնակիչները պետք է մնան տներում, իսկ Հոնկոնգ այցելածները մեկուսանան հյուրանոցներում կամ պետական վերահսկողության տակ գտնվող կենտրոններում: Օրինախախտներին սպառնում է տուգանք ու ազատազրկում:
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսից Միացյալ Նահանգների 60-ամյա քաղաքացի է մահացել: Վերջին տվյալներով՝ Չինաստանում համաճարակի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 720: Վարակը հայտնաբերվել է ավելի քան 34,500 մարդու մոտ: