Ղազախստանում ծեծկռտուքի եւ անկարգությունների հետեւանքով 8 մարդ է մահացել

Մոտ 40-ն էլ ստացել են մարմնական եւ հրազենային վնասվածքներ:
xazaxstan

Ղազախստանի հարավային Մասանչի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի եւ անկարգությունների հետեւանքով 8 մարդ մահացել է: Մոտ 40-ն էլ ստացել են մարմնական եւ հրազենային վնասվածքներ:

Ղազախստանի Ներքին գործերի նախարար Էլրան Տուրգումբաեւը հայտարարել է, որ ծեծկռտուքի գործով կա 47 ձերբակալված: Ոստիկանները նրանց մոտից որսորդական 2 հրացան են առգրավել: Ղազախստանի տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարն էլ ասել է՝ սադրիչների պատճառով կենցաղային վեճը տեղափոխվել է ազգամիջյան հարաբերությունների հարթակ եւ տեղի է ունեցել ողբերգություն: Համացանցում հայտնված տեսանյութերում ոչ միայն հնչում են կրակոցներ, այլեւ երեւում են այրվող տներ:

*

*