Չինաստանում նորածնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Չինաստանում ավելի քան 560 մարդ է զոհվել նոր շնչառական վարակի հետեւանքով:
koronavirus (1)

Չինաստանի արտգործնախարարությունը հորդորել է չհավատալ վարակի վերաբերյալ տարածվող բամբասանքներին ու ստերին: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինի խոսքով՝ Չինաստանը բաց եւ պատասխանատու մոտեցում է ցուցաբերում այս իրավիճակում, վճռական եւ լուրջ միջոցներ է ձեռնարկում հիվանդության տարածման դեմ, ինչպես նաեւ ճշգրիտ վիճակագրություն է տրամադրում զոհերի եւ վարակվածների թվի վերաբերյալ:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում ավելի քան 560 մարդ է զոհվել նոր շնչառական վարակի հետեւանքով: Կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 28,000 մարդ, վարակը կասկածվում է եւս 24 հազարի մոտ: Իսկ մոտ 1150 մարդ բուժվել է: Չինաստանում նաեւ առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նորածնի մոտ՝ ծնվելուց 30 ժամ հետո:

*

*