Դանիայում անօդաչու սարքի միջոցով հեռախոսներ եւ սղոց են հասցրել կալանավորին

Դանիայի Նյուբերգ քաղաքում անօդաչու թռչող ապարատը բանտ է տարել իրեր, որոնք անհրաժեշտ են փախուստի համար:
anodachu

Դանիայի Նյուբերգ քաղաքում անօդաչու թռչող ապարատը բանտ է տարել իրեր, որոնք անհրաժեշտ են փախուստի համար: Այս մասին հաղորդել է Reuters-ը:

Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հսկիչները նկատել են դրոն, որը բարձրանում էր բանտի չորրորդ հարկի խցերից մեկի լուսամուտի մոտ: Ապարատը հաջողությամբ տեղ է հասցրել բեռը եւ հեռացել մթության մեջ:

Մաքսանենգ բեռն անհապաղ առգրավել են: Ծանրոցում հայտնաբերել են ձեռքի երկու հեռախոս, սղոցի սայր եւ այլ իրեր, որոնք կարող էին օգտակար լինել բանտից փախուստի դիմելիս:

Ըստ երեւույթին ապարատը կառավարել է բանտարկյալներից մեկի հանցակիցը: Իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան բռնել:  «Մեր բախտը բերեց, որ դրոնը հայտնաբերեցինք»,- հայտարարել է Դանիայի բանտերի միություն կազմակերպության ներկայացուցիչ Քիմ Օստերբայը:

*

*