YouTube-ում խստացրել են հրապարակվող տեսագրությունների բովանդակությանը վերաբերող կանոնները

Ինչպես ճշտվում է, դա ներառում Է անձի նկատմամբ բռնության նմանակումը կամ տեքստ, որն ակնարկում է․․․
youtube,

YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այդ մասին ասված է դեկտեմբերի 11-ին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները նորացվել եւ խստացվել են: «Մենք միշտ հեռացրել ենք որեւէ մեկի նկատմամբ սպառնալիքներով, որեւէ մեկի հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաեւ այն տեսագրությունները, որոնցում բացահայտվում Է անձանական տեղեկատվություն,- ասված է հայտարարության մեջ:

«Այժմ մեր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլեւ քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»: Դա ներառում Է անձի նկատմամբ բռնության նմանակումը կամ տեքստ, որն ակնարկում է, թե կարող է ֆիզիկական բռնություն կիրառվել:

*

*