Ավելի քան մեկ միլիարդ մարդու տվյալներ հայտնվել են հանրային տիրույթում

Որոշ ժամանակ անց սերվերն արգելափակվել է:
haker

Համացանցում՝ չպաշտպանված սերվերում, 1,2 միլիարդ մարդու անձնական տվյալներ են հայտնվել: Բազայում եղել են տնային և բջջային հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, նաև Facebook, Twitter, LinkedIn սոցիալական կայքերի և Github կայքի օգտատերերի պրոֆիլներ:

Բազան պահպանվել է Google Cloud սերվերում:  Google ընկերությունը չի պատասխանել հարցին այն մասին, թե ով է վարձակալել սերվերը: Տեղեկատվության մեծ մասը, դատելով ֆայլերի անուններից, պատկանել են ամերիկյան People Data Labs ընկերությանը:
Որոշ ժամանակ անց սերվերն արգելափակվել է:

*

*