Google ընկերությունը 1,5 մլն դոլար կվճարի իր սարքերը «կոտրելու» համար

Ընկերությունն ընդլայնել է Android Security Rewards ծրագիրը
google

Google ընկերությունն ընդլայնել է Android Security Rewards ծրագիրը՝ ուղղված օգտատերերին խթանելուն օգտագործել Android օպերացիոն համակարգում խոցելիությունները: Հիմա դրա մեջ են մտել նաեւ այնպիսի չափանիշները, ինչպես տվյալների դուրսբերումը եւ արգելափակման էկրանի շրջանցումը, հայտնում է Planet Today-ը:

Ներկայումս ծրագրին մասնակցում են Pixel 4, Pixel 3a, Pixel 3a XL, Pixel 3 եւ Pixel 3 XL սարքերը: Հենց դրանց ծրագրային ապահովման մեջ է առաջարկվում սխալներ գտնել: Խոցելիություններ հայտնաբերելու դեպքում օգտատերերին խոշոր պարգեւատրում է սպասում: Ընկերությունը հայտնաբերված թերությունների բարդությունից եւ կարեւորությունից կախված տարբեր գումարներ է սահմանել: Առավելագույն գումարը կազմում է 1 մլն դոլար: Դրա համար հարկավոր է հայտնաբերել Titan M պաշտպանությունը խոցելու հնարավորությունը, որը հենց պատասխանատու է Google-ի նոր սարքերի անվտանգության համար:

*

*