14:11 - 15.12.2019
3278 Դիտում
Չինաստանի իշխանությունները 2030 թվականից կսկսեն իրականացնել «Միին» ծրագիրը, որի նպատակը Արեգակնային համակարգի սահմաններից դուրս տիեզերական տարածքը ուսումնասիրելն ու կյանքի համար պիտանի մոլորակներ հայտնաբերերելն է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Շնորհիվ նորագույն սարքավորումների՝ գիտնականներն առաջին հերթին կորոնեն ջուր եւ ջերմաստիճանի չափումներ կկատարեն, որոնք կերաշխավորեն մարդու, կենդանիների, բույսերի, միջատների եւ միկրոօրգանիզմների գոյատեւումը։
2020 թվականից Չինաստանը կիրականացնի Մարսի ուսումնասիրման առաքելություններ։ Միաժամանակ կկառուցվի երկրամերձ ուղեծրային կայան: