Հայտարարվել են 2019 թվականի ամենատարածված նշանաբառերը

Դրա մեջ է մտել լոգինների եւ նշանաբառերի շուրջ 5 միլիարդ զույգ
haker

2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. «123456» եւ «qwerty», ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը:

Նշվում Է, որ թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «password» եւ «111111» նշանաբառերը:

Հետազոտությունը կատարվում է երրորդ անգամ: Դրա մեջ է մտել լոգինների եւ նշանաբառերի շուրջ 5 միլիարդ զույգ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:

Ինչպես նշել է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, գլխավոր վտանգն այն Է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են առանց խնդիրների «կոտրել» ուրիշի Էլեկտրոնային փոստը, իսկ դա, իր հերթին, խարդախներին կարող Է թույլ տալ ստանալ առցանց-բանկի մուտք կամ ինտերնետ-խանութում ապրանքներ պատվիրել ուրիշի հաշվին:

*

*