15:42 - 29.01.2020
639 Դիտում
Հայաստանի տարվա լավագույն մարզիչը Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանն է:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ Վարդան Մինասյանը այս կոչմանը արժանացել է հինգերորդ անգամ:
84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: