Հայտնի են շախմատի Հայաստանի չեմպիոնները

Ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները։
maria-samvel-shaxmat-chempi-1

Ավարտվեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները։

Վերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ ու 6 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն:

5,5 միավորով 2-3 տեղերը կիսեցին Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց առաջնությունում փայլուն հանդես եկավ Մարիա Գևորգյանը: Առաջին տուրում կրած պարտությունից հետո նա տարավ 8 անընդմեջ հաղթանակ ու 8 միավորով դարձավ չեմպիոն:

Սուսաննա Գաբոյանը 7 միավորով դարձավ առաջնության փոխչեմպիոն: 3-4 տեղերը կիսեցին Մարիա Կուրսովան և Աննա Խաչատրյանը:

*

*