Քոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի հետեւանքով

Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով:

Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հետռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 9 անձինք, այդ թվում օդաչուն, հայտնում է CNN-ը։ Մյուս զոհերի ինքնության մասին չի հաղորդվում։

Քոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

 

*

*