10:35 - 31.07.2017
2232 Դիտում
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ստուգողական հանդիպում անցկացրեց նորվեգական «Վալերենգա»-ի հետ և հաղթեց 3:0 հաշվով:
Մանչեսթերյան ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանի օգնությամբ աչքի ընկավ բելգիացի Մարուան Ֆելաինին:
Երկրորդ կեսի սկզբնամասում հայազգի ֆուտբոլիստին փոխարինեց Ռոմելու Լուկակուն և դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Այս խաղում աչքի ընկավ նաև երիտասարդ Մակթոմինեյը: