Լևոն Արոնյանն առաջին անգամ սեանս անցկացրեց հարազատ ինստիտուտում

«Սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու»
levon-aronyan,-institut

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Ուսանողական մարզական ֆեդերացիա»-ի կողմից կազմակերպված դասախոսական միջբուհական շախմատի առաջնությունը:

Շախմատիստ, գրոսմաստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը նույնպես այնտեղ էր: Հատկանշական է, որ Լևոն Արոնյանը ավարտել է հենց այս ինստիտուտը: Նա այստեղ առաջին անգամ  սեանս անցկացրեց իր հարազատ ինստիտուտում: «Ես ամբողջ աշխարհում սեանս տվել եմ, բայց այստեղ չէ, սա ինձ համար շատ հետաքրքիր է, գիտեմ, որ բարդ է լինելու». Իր խոսքում նշեց Լևոն Արոնյանը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ ողջունեց նման մրցաշարերի անկցացումը և վստահեցրեց ՝ խաղը հետաքրքիր է լինելու:

Հետաքրքիր ու լարված պայքար ընթացավ դասախոսների և գրոսմաստերի միջև: Այդ խաղում հաղթեց գրոսմաստերը:

Առաջնությանը ներկա էին նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ու Արթուր Իսրայելյանը: Նրանք էլ ողջունում  են նմանատիպ միջոցառումներ անցկացնել և շատ կարևորում այն:

Սեանսից հետո պայքարն ընթացավ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների միջև:

*

*