«Լյոխ լավա». Արցախը պատրաստ է Conifa-ին` ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի խաղարկությանը

CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի Հանրապետությունը հունիսի 1-9-ը կհյուրընկալի 12 թիմերի։
conifa-artsakh

Արցախն արդեն ամբողջովին պատրաստ է հյուրընկալելու ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:CONIFA-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ի շրջանակներում Արցախի Հանրապետությունը հունիսի 1-9-ը կհյուրընկալի 12 թիմերի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում գավաթի խաղարկության կազմկոմիտեից Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ թե′ Ստեփանակերտը, և թե′ մյուս երեք քաղաքներն արդեն իսկ պատրաստ են «Conifa-Արցախ»-ի մեկնարկին:

Մրցող թիմերը կսկսեն Արցախ ժամանել մայիսի 27-ից։ Առաջնության պաշտոնական երգն է «Լյոխ լավա»-ն։

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ԿՈՆԻՖԱ-ին 2014-ին և մասնակցել է առաջին իսկ աշխարհի առաջնությանը: Երկար բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել 2019-ին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնել Արցախում։

ԿՈՆԻՖԱ-ին անդամակցող ֆուտբոլային ասոցիացիաների՝ հունվարի 27-ին Կրակովում ԿՈՆԻՖԱ-ի ամենամյա ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի է ունեցել 2019թ.-ին Արցախում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության վիճակահանությունը։ Ըստ դրա արդյունքների՝ թիմերը մրցելու են 4 խմբում։ Յուրաքանչյուր խմբից 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ:

A խումբ – Արցախ, Սապմի, Լուգանսկ

B խումբ – Աբխազիա, Նիցցայի կոմսություն, Չամերիա

C խումբ – Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա

D խումբ – Սեկեյի լանդ, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա

*

*