Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն բացառել է՝ պատասխանելով հարցին...
heno

Այսօր դարձյալ ուշադրության կենտրոնում է ժամանակակից ֆուտբոլում մեր լավագույն ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանը: Առիթը կա: Նրա ներկայիս ակումբը կարեւորագույն ու սկզբունքային մրցավեճի է Լիվերպուլում: Մինչդեռ Հենրիխ Մխիթարյանի շուրջ տարատեսակ լուրեր են շրջանառում եվրոպացի մի շարք լրագրողներ:

Նրանցից մեկը փորձել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեից ճշտել՝ հանարավո՞ր է Հենրիխի վերադարձն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Բորուսիա»: Վացկեն դա բացառել է:

Իսկ այսպիսի խոսակցությունների առիթ է այն, որ 27-ամյա ֆուտբոլիստն անգլիական Պրեմիեր լիգայում դեռ չի կարողանում հաստատվել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում:

«Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիայի» նման ակումբում ու քեզ մոտ սկսվում է ամեն ինչ ստացվել, տարօրինակ է այդ ամենը թողնել եւ հեռանալ այլ թիմ:

Պետք է համակերպվենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների՝ Հումելսի, Գյունդողանի ու Մխիթարյանի հեռանալու հետ:

Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- ասել է նա:

 

*

*