Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Նիսի մրցաշարի հաղթող

Եզրափակչում Ալեքսանյանը 3:1 հաշվով նա առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
artur-aleksanyan

Ֆրանիսական Նիսա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում  Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ: Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին, իսկ կիսաեզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Եզրափակչում էլ 3:1 հաշվով նա առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում: Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Իսկ 3-րդ մրցանակակիր են դարձել Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

*

*