ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը ևկրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն 2018 թվականին Արտյոմ Առաքելյանին ֆուտբոլում անցանկալի անձ էր ճանաչել: Արտյոմ Առաքելյանի վերաբերյալ միջնորդութուն էին ներկայացրել նաև «Ուրարտու» ակումբի պատանի ֆուտբոլիստների ծնողները, ինչպես նաև ինքը՝ մարզիչը:
Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է:Որոշումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից: