Զինվորը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել
zinvor2 (1)

ՀՀ քննչական կոմիտեն «Երկիր Մեդիա»-ին նոր մանրամասներ է հաղորդել ժամկետային զինծառայողի մահվան վերաբերյալ:

«26.06.2019թ., ժամը 13:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

*

*