Ունենք 125 վիրավոր, ծայրահեղ ծանր է 5-ի վիճակը

Վիրավորների մեծ մասն ունեն բեկորային վնասվածքներ, ոմանց մոտ բազմաբեկորային վնասվածքներ են:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը Երեւանում, Կենտրոնական զինվորական հոսպիտալում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք 125 վիրավոր, որոնցից 45-ը բուժում է ստանում։

Վիրավորների մեծ մասն ունեն բեկորային վնասվածքներ, ոմանց մոտ բազմաբեկորային վնասվածքներ են:

«Այս ընթացքում դուրս է գրվել 3 վիրավոր: 5 վիճակը ծայրահեղ ծանր է, դեռևս փոփոխություններ չկան` ո’չ դրական, ո’չ բացասական: Նրանցից մեկը գլխի շրջանում է վիրավորում ստացել:

Ինչ վերաբերում է վիրավորների` արտերկրում բուժում ստանալուն, հարցը քննարկվում է, անհրաժեշտության դեպքում նրանց կտեղափոխենք»,- ասաց Գալստյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկն օրերս է վիրավորում ստացել եւ այսօր կտեղափոխվի Երեւան: Մյուս բոլոր վիրավորներն ապաքինվում են՝ դրական տեղաշարժն առկա է:

*

*