Ազատամարտիկները վարչապետին առաջարկներ են ներկայացրել

«Դուք լավ գիտեք ,որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին»...
karen-karapetyan

Առաջարկ ազատամարտիկների անունից Հարգարժան վարչապետ,

Դուք լավ գիտեք ,որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջություն գնով ԱԶԱՏԱԳՐԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ բնակարանով ապահովվի: Առաջարկում ենք. այն Ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով,կարողանան օգտվել ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՓՈՏԵԿԱՅԻն ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԻՑ, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում: Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ ՎՃԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ նվիրելով: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն

ՁԵՐ բարեփոխումներում: Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

*

*