Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողները շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից

...նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:
vedi-hivandanoc

Արարատի մարզում հունիսի 19-ին «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զինծառայողները բոլոր թեթև վնասվածքներ էին ստացել:

«Կենտրոնական կլինիկական հոսպիտալ զինծառայողները տեղափոխվել էին հետազոտություններ անցնելու: Ոչ մի լուրջ բան չկա, այսօր  կամ վաղը նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց խոսնակը:

*

*