Տավուշի մարզի բոլոր դպրոցներում ներդրվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Տավուշի բոլոր դպրոցներում ներդրվել են «Արմաթ» լաբորատորիաներ: Սա նշանակում է, որ գյուղի յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի սովորելու և ստանալու աշխարհի ամենաառաջադեմ մասնագիտությունը, և մեր երեխաները ներգրավվել են 2014-ից: Անցյալ տարի մենք կարողացանք եռապատկել լաբորատորիաների քանակը: Եվ ըստ էության մեր բոլոր բնակավայրերում, բոլոր դպրոցներում կան ինժեներական լաբորատորիաներ»,-ասաց Չոբանյանը:
2020-ին մարզում կրթության ոլորտում շատ ծրագրեր են իրականացվելու: 2020-ին Տավուշում արդեն կլինի գյուղատնտեսական մասնագիտական կրթություն: Արդեն ունեն համաձայնագիր Ազգային Ագրարային համալսարանի հետ: Մարզպետի կարծիքով՝ 2020-ին արդեն Իջևանի քոլեջում կլինի գյուղատնտեսական մասնագիտություն: