Նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

Երկրաշարժից հետո աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ
vahagn-vermishyan2

ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Գործադիրի նիստում Վերմիշյանը նշեց, որ մասնագիտությամբ ճարտարպետ է, 1989 թվականին՝ երկրաշարժից հետո, աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, այնուհետև աշխատանքային գործունեությունը շարունակել է ՌԴ-ում, Սուդանում,  Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Վերմիշյանին և մաղթեց հաջողություններ:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից վերջերս ազատվել էր Ավետիք Էլոյանը:

*

*