Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքին

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել արվեստագետի ընտանիքին
serj-sargsyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է ուղարկել Գրիգորյանների ընտանիքին ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազում երկրպագուներին:

«Ալեքսանդր Գրիգորյանը, տասնամյակներ շարունակ նվիրվելով բեմարվեստին, վայելեց հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքը: Նրա գործունեության յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը: Նշանակալի էր անվանի բեմադրիչի ավանդը նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և բարեկամության ամրապնդման գործում»,- նշված է ցավակցական հեռագրում:

*

*