Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների տեխնիկական խափանում

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է
metro

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների տեխնիկական խափանում։

«Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։

Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։

Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։

Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։

 

 

 

 

*

*