«Հրայր Մարուխյան» հիմնադրամը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցության արձանագրություն են ստորագրել

Աշխատողներին եւ գործատուներին կտրամադրվեն աշխատանքային իրավունքներին առնչվող խորհրդատվություն
hamagorcakcutyun

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցության արձանագրություն են ստորագրել: Հիմնադրամի աջակցությամբ Երեւանում գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի միջոցով աշխատողներին եւ գործատուներին կտրամադրվեն աշխատանքային իրավունքներին առնչվող մասնագիտական անվճար խորհրդատվություն եւ փաստաբանական անվճար ծառայություն:

Գործակցությունը կներառի նաեւ աշխատանքային իրավունքների մասին իրազեկում, մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով վերապատրաստումների կազմակերպում, ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ կապերի խորացում: Գործընկեր կառույցները նաեւ կբարձրաձայնեն աշխատանքային հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները եւ կառաջարկեն լուծումներ:

*

*