«Պետք չէ ջուր պղտորել՝ սեփական քաղաքական ձուկը որսալու համար»

Պարզաբանում է ՀՀ բնապահպանության նախարարությունը
hrdeh-xosrovi-antar

Վերջին շրջանում հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում մեծածավալ հրդեհներն են։ Շատ են սրտացավ ու մտահոգություն կրող, անաչառ քննադատություն պարունակող հրապարակումները, սակայն քիչ չեն դեպքերը, երբ փորձ է արվում առիթից օգտվելով ջուր պղտորել՝ սեփական քաղաքական ձուկը որսալու համար։
Այս վերջինից էր armtimes.com կայքի և «Հայկական ժամանակ» թերթի «Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞․․. Վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ» վերնագրով հոդվածը։ Լրագրողի կողմից հարկավոր էր ընդամենը չնչին ուշադրություն դրսևորել և հոդվածում տեղ չէին գտնի բազում պարզունակ սխալներ և, թերևս, սխալներով հագեցած հոդվածը չհրապարակվեր: Հատուկ այդ կայքի և թերթի համար պարզաբանում ենք՝ ՀՀ ԲՆ ենթակայության ներքո գտնվող տարածքները` բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որոնք արդեն իսկ հատուկ հսկողության ներքո են գտնվում: Իսկ հաշվի առնելով հանրապետության տարածքում առկա բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, դեռևս 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: 

 

Առավել մանրամասն՝ այստեղ։

*

*