Ծխախոտի արտադրությունը Հայաստոնւմ 7 տոկոսով աճել է

Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։
cxaxot

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականին  Հայաստանում արտադրվել է 33 մլն 874.0 հազար հատ ծխախոտ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 7.2%-ով։
Նշենք, որ 2018 թ-ին արտադրվել է 31 մլն 602.0 հազար հատ ծխախոտ։

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 13.4%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։

*

*