Հրդեհ Ջրառատում. հացատան տանիքն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 5-ին,ժամը 18:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել
hrdeh (1)

Օգոստոսի 5-ին,ժամը 18:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:59-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ, հացատան տանիքն ամբողջությամբ մոտ 60 քմ և վառելափայտ մոտ 4 խմ:

*

*