Նվազել է գիտական աստիճաններ ստացողների թիվը

Կոմիտեն նախորդ տարի հաստատել է 223 գիտական աստիճան

2019 թվականի ընթացքում կտրուկ նվազել է գիտական աստիճաններ ստացածների թիվը: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ Կոմիտեն նախորդ տարի հաստատել է 223 գիտական աստիճան, որոնցից 6-ը՝ դոկտորական: Դա նախորդ տարվա համեմատ պակաս է 38 տոկոսով:

Գոգյանը նշել է, որ բոլոր բնագավառներում նկատվել է թվի անկում, սակայն միայն դեղագործության պարագայում ճիշտ հակառակ պատկերն է: Կտրուկ նվազել է տնտեսագիտության ոլորտում պաշտպանությունների թիվը: Իսկ ամենաշատը պաշտպանել են տեխնիկական գիտություններից:

 

Պատրաստեց՝

Թամարա Գասպարյանը

*

*