23:55 - 07.02.2020
727 Դիտում
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Երևան քաղաքում սպասվում են տեղումներ: Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝+7, երեկոյան՝ — 3 աստիճան ջերմություն։