17:55 - 10.06.2018
1209 Դիտում
Հունիսի 11-ին Հայաստանի շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ:
Երևանում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +16, ցերեկը՝ +29, երեկոյան՝ +24 աստիճան տաքություն։