22:55 - 08.02.2020
734 Դիտում
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Երեւանում սպասվում է ձյուն։ Գիշերը կդիտվի -10, ցերեկը՝ -7, երեկոյան՝ -10 աստիճան ցուրտ։