ՃՈ-ն արգելվել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով
sevan-dilijan

Ճանապարհային ոստիկանությունը արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին:

«Հարգելի′ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16:45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:

Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով»,- ասված է հաղորդագրության մեջ:

*

*