Ջերմաստիճանը մինչև 20 աստիճան կնվազի. սպասվում է առատ ձյուն

Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ լեռնային մարզերում սպասվում է բուք
dzyun

ՀՀ տարածք փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատ։

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում:

«Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

*

*