Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․․․
merkasaruyc

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք, «Զանգեր»-Սարավան, Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

*

*