Արցախում 2 զինվոր է վիրավորվել. մեկի վիճակը ծանր է

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում զոհ կա։
zinvor,-dirqer

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Այս մասին հայտարարություն է տարածել  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը.

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

*

*